Ռուս խաղաղապահներն ուժ գործադրելով՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ, առավոտյան բացել են իրենց ռազմաբազայի մուտքը, ասել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման շարժման անդամ, ընդդիմադիր Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը։
Մի խումբ ղարաբաղցիներ երեկ գիշերը փակել են ռուսական զորամասի մուտքն ու ելքը՝ պահանջելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձևակերպած պարտավորությունները՝ ապահովել Ղարաբաղի և Հայաստանի անխափան ցամաքային կապը Լաչինի միջանցքով։ Առավոտյան զորամասից զրահամեքենա են հանել՝ սպառնալով ուժով հանել որպես արգելանք կայանած մեքենան։ Իրավիճակին կարելի է հետևել Արցախի ընդդիմադիր գործիչ Արթուր Օսիպյանի ֆեյսբուքի էջով։ «Դուք Ադրբեջանի հետ միասին փակել եք մեր ճանապարհը, մենք փակում ենք ձերը», – ասում է Օսիպյանը։
Ղարաբաղի հայերը բլոկադայի մեջ են 2022-ի դեկտեմբերից, ավելի քան 8 ամիս անց գրանցվել է սովամահության առաջին դեպքը։ Շրջափակումից ի վեր Օսիպյանը մի քանի անգամ փորձել է համոզել խաղաղապահների համազգեստով ռուս զինվորականներին հետևել իրեց նախագահ Վլադիմիր Պուտինի կազմած և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ միասին ստարագրած փասթաթղթին և ապաշրջափակել Ղարաբաղի հայերին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը արդեն ամիսներ շարունակ փաստացի չի գործում։
Ապարդյուն են եղել նաև ռուսական պատնեշն անցնելու և ադրբեջանական զինվորականների հետ ուղիղ բանակցելու փորձերը։
Օսիպյանի հետ բանակցելու դուրս եկած գնդապետին տեղեկացրեցին, որ բաց կմնա մեկ ելք, որով զինվորկանները կարող են լքել զորամասը, բայց չեմ կարող զորամաս մտնել։ Ռուս սպան պարբերաբար հայտարում էր, թե այս գործողությունները սադրանք են, իրենք հրաման են կատարում, մեղադրում էր արցախցուն «պատվերով» գործելու մեջ։ Օսիպյանը բացատրում էր, որ «պատվերը» ստացել է մասնավորապես կնոջից և երեխաներից, որոնք «ադրբեջանա-ռուսական» գործողությունների շնորհիվ, 120 հազար ղարաբաղցիների հետ միասին, վերացման և արտաքսման վտանգի տակ են՝ ի տարբերություն գնդապետի և Պուտինի երեխաների։
Գնդապետը ասում էր, որ նոր է տեղափոխվել Ղարաբաղ և թույլ չի տա խանգարել զորախմբին։ Օսիպյանը առաջարկում էր շրջայցի գնալ Ստեփանակերտ, տեսնել հացի հերթերը։ Ինչո՞ւ եք թողել ադրբեջանական զորքին մտնել ռուսական խաղաղապահների վերահսկողության տարածք, բետոնե պատնեշներ, անցակետ տեղադրել։ Ինչի՞ են ադրբեջանցիները մտնում ռուսական զորամաս և ռուս խաղաղապահների համար ուղղաթիռով տեղափոխվող բեռները ստուգում։ Ընդդիմադիրի այս հարցերը մնում էին անպատասխան։
Այսօր առավոտյան ռուս զինվորականները բրդելով հեռացրել են դեպի ռազմաբազա տանող ճանապարհին կայանված մեքենան։ Ակցիան ցրելու համար մինչ այդ հատուկ տեխնիկա էր դուրս բերվել։
տե՛ս
Ղարաբաղի հայեր․ մեզ վտարում են, թողեք բանակցենք
Մեզ սպանում են, բացեք ճամփեն. ղարաբաղցիք` «դուխով» ռուսներին
Ադրբեջանի ցուցակում սաղս էլ սև ենք․ զրույցներ
Ստեփանակերտից դեպի սահման անզեն մարդկանց շարասյուն է գալու