Home / Տեսանյութեր / 30 կին է սպանվել․ Երևանի կենտրոնում պատմում են ընտանեկան բռնության դեպքերի մասին (ՖՈՏՈ)

30 կին է սպանվել․ Երևանի կենտրոնում պատմում են ընտանեկան բռնության դեպքերի մասին (ՖՈՏՈ)

Հայաստանում 2010-2015 թվականների ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով 30 կին է մահացել, ինչի պատճառով 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի։ Միայն այս տարվա ընթացքում արդեն իսկ 8 կին է սպանվել։ Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններում գրանցված ընտանեկան բռնության դեպքերը տարեկան հասնում են մոտ 2000֊ի․ կազմակերպությունները 2013-2015 թվականների ընթացքում 5171 թեժ գծի զանգ են ստացել։ Անգամ պաշտոնական վիճակագրությամբ ընտանեկան բռնության հարյուրավոր դեպքեր են գրանցվում։ Մասնավորապես, 2015 թվականի առաջին կեսին ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն, գրանցվել է ընտանեկան բռնության 447 դեպք, կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները 742 դեպք են հաշվել։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչները 2010 թվականից ի վեր հոկտեմբերի 1-ը նշում են որպես «Ընտանական բռնության դեմ պայքարի ազգային օր»։ Այս օրը պատահական չի ընտրվել․ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում մահացել է 20-ամյա Զարուհի Պետրոսյանը։

Այսօր Կոալիցիայի անդամները Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիա են անցկացրել՝ իշխանություններից պահանջելով ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը։ Հանրապետության հրապարակի մեկ այլ հատվածում Կոալիցիայի անդամները ներկայացրել են Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում բռնության ենթարկված կանանց կոշիկներն ուղեկցող տեքստերով։

1domestic

2domestic

3domestic

4domestic

5domestic

6domestic

7domestic

8domestic

9domestic

10domestic

11domestic

12domestic

13doestic

14domestic

15domestic

16domestic

17domestic

18domestic