Այս շաբաթ Չիլիում Եվրոպական հարավային աստղադիտարանի հետազոտողները սև խոռոչ են հայտնաբերել, որի հեռավորությունը երկրից ընդհամենը 1000 լուսատարի է։ Դա մեր արեգակնային համակարգին անհամեմատ ավելի մոտ է, քան մինչ այդ հայտնաբերված մյուս սև խոռոչները․ հյուսիսային կիսագնդի բնակիչները պարզ գիշերով կարող են անզեն աչքով տեսնել այդ խոռոչի շուրջ պտտվող երկու աստղ։
Համեմատության համար, Ծիր Կաթին համաստեղության կենտրոնում գտնվող սև խոռոչի հեռավորությունը Արեգակից 25 հազար լուսատարի է։ Սև խոռոչը, որը լուսանկարվել էր անցյալ տարի 50 մլն լուսատարի կամ գրեթե 500 քվինտրիլիոն (500 միլիոն տրիլիոն) կիլոմետր։
Սև խոռոչը, որի հայտնագործման մասին հայտարարվեց մայիսի 6-ին, Հեռադիտակ համաստեղության կազմում է և գտնվում է HR 6819 եռակի աստղային համակարգի կենտրոնում է։
Չնայած հենց սև խոռոչը տեսնել հնարավոր չէ, այն ուղեկցվում է երկու պայծառ աստղերով, որոնք աստղադիտակով որպես մեկ կետ են երևում։