Home / Կանանց իրավունքներ / Երևանում անհետ կորել է Չեչնիայից փախած կինը 

Երևանում անհետ կորել է Չեչնիայից փախած կինը 

Չեչինյայից փախած և Հայաստանում ապաստանած Այշաթ Բայմուրադովայի հետ կապը կորել է երեք օր առաջ՝ անանուն ահազանգել են նրա ընկերները։ Դեպքի մասին գրել է նաև քաղաքական  պատճառներով Հայաստան տեղափոխված ռուսաստանցի ակտիվիստ Դանիիլ Չեբիկինը х.com-ում՝ տարածելով կնոջ լուսանկարը։  

Բայմուրադովան կարողացել էր լքել Չեչնիան կանանց աջակցող իրավապաշտպանական կազմակերպության օգնությամբ։ Կինը ապաստանել էր Երևանում։ Հոկտեմբերի 15-ին նա դուրս է եկել տնից՝ instagram-ով ծանոթացած ընկերուհու հետ զբոսնելու։ Հետո պարզվել է, որ այդ օգտատիրոջ հետևորդների մեջ կան նաև մարդիկ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրով շրջապատից։  

photo_2025-10-17_18-25-34
Չեբիկինի հրապարակած լուսանկարը

Ընկերները կասկածում են, որ կնոջը բռնի վերադարձրել են Չեչնիա։ «Նման դեպքեր արդեն գրանցվել են այլ երկրներում՝ Եվրոպայում, Վրաստանում և Ռուսաստանի ռեգիոններում։ Դատելով ամեն ինչից՝ նման բան կարող է պատահած լինել նաև Երևանում»,- գրել է Չեբիկինը։ 

ՆԳՆ ոստիկանությունից հաստատել են՝ Այշատ Բայմուրադովան որոնվում է որպես անհետ կորած։ 

photo_2025-10-18_21-20-15
ՀՀ ՆԳՆ հրապարակած լուսանկարը

Չեչնիայի իշխանությունների հրահանգով պարբերաբար առևանգում են քաղաքական դրդապատճառներով երկրից փախած մարդկանց, և թե ինչ է նրանց հետ տեղի ունենում հայրենիքում՝ հաճախ ոչ ոք չի էլ իմանում։ Կանանց և քվիր կազմակերպությունները բազմաթիվ տվյալներ ունեն նաև ընտանեկան բռնությունից կամ նույնասեռականների դեմ պետական բռնաճնշումներից փախած մարդկանց առևանգության մասին․ նման դեպքեր իսկապես գրանցվել են և՛ հարևան Վրաստանում, և՛ եվրոպական տարբերակ երկրներում։ Առևանգման հետագծին հետևել շատ հաճախ հնարավոր չէ։ Այշաթ Բայմուրադովայի մասին այս պահին շատ տեղեկություն չկա․ թե ով և ինչու էր նրան հետապնդում, հայտնի չէ։ Հայաստանի ոստիկանությունից տվյալներ չեն փոխանցում։

2023-ին իրավապաշտպանները հաղորդել էին Ինգուշեթիայից փախած մի բնոջ առևանգության փորձի մասին՝ բարեկամները նրան հետապնդել էին և գտել Երևանում՝ տեղական ոստիկանության օգնությամբ, որին հանցագործության մասին կեղծ հաղորդում էին ներկայացրել։ Այն ժամանակ կնոջը հաջողվեց փրկել հանրային աղմուկի շնորհիվ․ հայկական գերատեսչությունների օգնությամբ, նա տեղափոխվել էր կանանց շելթեր։ Կա նաև Չեչնիայից փախած Սալման Մուկաևի դեպքը․ նա նույնասեռականների դեմ Կադիրովի պատերազմի հերթական զոհերից էր, ոստիկանական խոշտանգումներից հետո կարողացել էր փախնել Հայաստան։ Մուկաևին Չեչնիա էին փորձում վերադարձնել «իրավական լծակներով»․ Հայաստանում նա ի վերջո քաղաքական ապաստան ստացավ։