Home / Բանտ / Լուկաշենկոն բանտարկում է երեխաներին

Լուկաշենկոն բանտարկում է երեխաներին

Թեև Բելառուսում քաղբանտարկյալների թիվն օրեցօր ավելանում է, անչափահաս բանտարկյալների թիվը գնալով նվազում է։ Այժմ ճաղերի հետևում 8 դեռահաս կա, իսկ նախկինում 11, պարզապես երեքը չափահաս են դարձել բանտում։

Նիկիտա Զոլոտարև, 17 տարեկան


Դատավճիռ՝ 5 տարվա ազատազրկում։ Մեղադրանք՝ «զանգվածային անկարգությունների կազմակերպում»։


Սերգեյ Գացկևիչ, 18 տ․


Դատավճիռ՝ 3 տարվա ազատազրկում։ Մեղադրանք՝ «Ապամոնտաժել է սալահատակները, պատրաստել հանցագործության գործիքներ», «Երթևեկելի մասի երկայնքով նստարաններ է տեղափոխել՝ մասնակցելով բարիկադների կառուցմանը»։

Էդուարդ Կուդինյուկ, 18 տ․ և Մաքսիմ Շատոխին, 17 տ․


Դատավճիռ՝ 3 տարվա ազատազրկում։ Մեղադրանք՝ «զանգվածային անկարգությունների կազմակերպում»։

Դանիիլ Կոլեսնիկով, 18 տ․


Դատավճիռ՝ 1 տարի, 3 ամիս։ Մեղադրանք՝ «Հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողությունների կազմակերպում»։

Մաքսիմ Իմխովիկ, 17տ․ և Իվան Պատեյչուկ, 17 տ․


Դատավճիռ՝ 3 տարվա ազատազրկում։ Մեղադրանք՝ «մասնակցություն բողոքի ակցիային»։

Դմիտրի Ստրիժակ, 15 տ․

Դատավճիռ՝ 2 տարվա ազատազրկում։ Մեղադրանք՝ «զրպարտություն», «հրապարակային վիրավորանք իշխանության ներկայացուցչին», «անձնական կյանքի մասին տեղեկությունների ապօրինի հավաքագրում և տարածում»։

Նրանք բոլորը ձերբակալվել են 2020 թվականի Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած զանգվածային ցույցեի ընթացքում, պահվում են նույն՝ Բոբրույսկի թիվ 2 ուղղիչ գաղութում։