Երկրի հյուսային Ուտար-Պրադեշ նահանգում տեղի ունեցած դեպքի մասին հայտնի է դարձել միայն այս շաբաթ, երբ բռնաբարության զոհին, ով հնդկական կաստային համակարգի ցածրագույն շերտին՝ Դալիտների համայնքին է պատկանում, հաջողվել է բողոք ներկայացնել։
Իր բողոքի մեջ երեխան հայտնել է, որ չորս տղաներ ապրիլի 22-ին նրան առևանգել են ու տարել հարևան նահանգ, որից հետո նա ենթարկվել է խմբակային բռնաբարության, սակայն մի քանի օր անց կարողացել է փախչել։ Ապրիլի 27-ին աղջիկը գնացել է ոստիկանություն՝ բռնաբարության մասին հաղորդում տալու, սակայն այնտեղ նրան նորից բռնաբարել են։
Հանցանքի մեջ կասկածվող ոստիկանը ձերբակալվել է երեկ՝ մայիսի 4-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել սեռական հանցագործություններից երեխաների պաշտպանության մասին օրենքով։ Ոստիկանությունը ձերբակալվել է ևս 4 մարդու, ինչպես նաև աղջկա բարեկամուհուն, ով նույնպես գտնվել է ոստիկանության բաժնում, երբ դեռահաս աղջկան երկրորդ անգամ բռնաբարել են։ Ձերբակալվածների թվում է ՈՒտար-Պրադեշի Լալիտպուր գյուղի ոստիկանական բաժանմունքի պետը։
Եվս 29 այլ պաշտոնյաների, ովքեր ևս բռնաբարության պահին ոստիկանությունում են եղել բռնաբարության ժամանակ, արգելվել է շարունակել կատարել իրենց պարտականությունները։
«Մեղավոր ճանաչվածների նկատմամբ խիստ միջոցներ կկիրառվեն», – խոստացել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Պրաշանտ Կումարը և հավելել, որ 13-ամյա աղջիկն այժմ հոոսպիտալացված է։
Հնդկաստանում, ըստ պաշտոնական տվյալների, 2020 թվականին բռնաբարության է ենթարկվել 28 379 կին և աղջիկ, այսինքն՝ միջինում երկրում սեռական բռնություն է տեղի ունեցել ամեն 18 րոպեն մեկ։ Իրավապաշտպանները պնդում են, որ դեպքերի թիվը շատ ավելի մեծ է, քանի որ բռնության զոհերից շատերն այդպես էլ չեն դիմում ոստիկանություն։
2018-ին Հնդկաստանում մահապատիժ է սահմանվել 12 տարեկանից ցած աղջիկների բռնաբարության համար, իսկ 2020-ին 4 տղամարդ է մահապատժի ենթարկվել դրանից ութ տարի առաջ ուսանողուհոի բռնաբարության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո։ Վերջինս մահացել էր ստացած տրավմաներից։
Չնայած օրենքներում արված փոփոխություններին, սեռական բռնության դեպքերի թիվը չի նվազում։ Հատկապես մեծ քննադատության է ենթարկվում հենց Ուտար-Պրադեշի նահանգային իշխանությունը։ 2020-ին Ուտար-Պրադեշի 19-ամյա բնակչուհին հայտնել էր խմբակային բռնաբարության և դաժան ծեծի մասին, իսկ հետո՝ մահացել։ Ոստիկաններն ու նահանգային վարչության պաշտոնյաները գիշերը գաղտնի դիակիզել էին աղջկա մարմինը՝ առանց ընտանիքի համաձայնության։ Չնայած անհերքելի ապացույցներին՝ Ուտար-Պրադեշի իշխանությունները մինչ օրս էլ պնդում են, թե աղջկան չէին բռնաբարել։