Home / Հայաստան / Երթի մասնակիցները շշերով և հայհոյանքներով հարձակվել էին Սևակ Կիրակոսյանի վրա

Երթի մասնակիցները շշերով և հայհոյանքներով հարձակվել էին Սևակ Կիրակոսյանի վրա

Մայիսի 1-ից Երևանի կենտրոնն ու տարբեր թաղամասերը կաթվածահար անողները այսօր հարձակվել են ուսուցիչ Սևակ Կրակոսյանի վրա, շշեր էին շպրտում, ջուր լցնում և հայհոյում։ Դեպքը տեղի ունեցել, երբ նախկին իշխանությունների կողմնակիցները երթով գնում էին դեպի Զեյթուն։ Կիրակոսյանը կանգառից նկարում էր անցնողներին և իր դիրքորոշումն էր հայտնում՝ ձեռքի բութ մատը ներքև ցցելով։ Տեղում աշխատող ոստիկանները անտարբերություն ցուցաբերեցին հարձակվողների նկատմամբ, իսկ նրանցից մեկը խնդրեց Սևակին, որ չանի․․․

Նախկին իշխանավորների վերադարձը պահանջող ակցիաները պարբերաբար զուգորդվում են անցորդների հանդեպ բռնությամբ, ինչին անդրադառձել էինք նախորդ հրապարակումներում․
Պարզվել է Գյումրիում ընդդիմության երթի ժամանակ մարդ ծեծողներից ևս մեկի ինքնությունը
Սիրուշոն երգում է, ցուցարարները հայհոյում են անցորդներին  

Կիրակոսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութը, դիմել Ոստիկանությանը և վարչապետին․


1:19-ից սկսած մի ճիվաղ հայհոյում ա, սքրինշոթը դնում եմ քոմենթներում։
1:34-ին շիշ են շպրտում։
1:38-ից ջուր են լցնում վրես։
ՀՀ ոստիկանություն, դուք չեք պաշտպանում ՀՀ Քաղաքացուն։ Ինչի՞ տեղում չձերբակալեցիք խուլիգաններին։ Պահանջում եմ ենթարկել պատասխանատվության։ Նաև վերապատրաստել նրանց, ովքեր հանցագործներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն զոհին են նկատողություն անում։ Տևական ժամանակ ա որոշակի ոհմակներ ՀՀ քաղաքացիներին հայհոյում են, անպատվում են, ֆիզիկապես հարձակվում են մեզ վրա։ Ձեր «թավշյա» մոտեցման պատճառով էս բեսպրեդելը շարունակվում ա։

Երկրորդ մեծագույն խնդիրը. Նիկոլ Փաշինյան , ՀՀ կառավարություն , վեթինգ, լյուստրացիա, դատաիրավական համակարգում կադրային լայնամասշտաբ փոփոխություններ չանելու պատճառով էս տեսակ խուլիգաններին հաճախ բաց են թողնում, գործերը կարճում են։ Հին «կարմիր կովերը» հին մոտեցմամբ են աշխատում։ Եվ ուստի քաղաքացին պաշտպանված չի։ Նույն փոքրաթիվ ոհմակները շարունակաբար հարձակվում են մարդկանց վրա, հայհոյում, սփռում վախ ու անվստահություն պետաիրավական ինստիտուտների նկատմամբ։ Լատիներեն «տեռոր» նշանակում ա «վախ»։ Սրանց արածը հենց տեռորիզմ ա. վախի սփռում ամենատարբեր մակարդակներով ու դրսևորումներով։ Ե՞րբ եք մաքրելու Ավգիյան ախոռները, որպեսզի նոր քննիչներն ու դատավորները սրանց գործերը չկարճեն, պատասխանատվությունից սրանց չազատեն։