Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի բնակիչ Ա․Խ․-ն հունիսի 3-ին բոխի հավաքելու նպատակով միայնակ գնացել է Ադրբեջանին սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղ նրան են մոտեցել 3 ադրբեջանցիներ և իր կամքին հակառակ տեղափոխել են Նախիջևանի ինքնավար մարզ։
Նրա եղբայրը հունիսի 6-ին ահազանգել էր, որ Ա․Խ․-ն տնից դուրս է եկել և չի վերադարձել։
Հունիսի 12-ին ադրբեջանցիները Ա.Խ.-ին վերադարձրել են «Ջաղացի ձոր», որտեղից վերջինս վերադարձել է Խաչիկ գյուղ, հայտնում է Քննչական կոմիտե։
Հունիսի 16-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է: