Home / Հայաստան / Իրանը նախընտրեց Ադրբեջանին․ Սև ծովը կմիանա Պարսից ծոցին

Իրանը նախընտրեց Ադրբեջանին․ Սև ծովը կմիանա Պարսից ծոցին

Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Սև ծովից Պարսից ծոց ձգվող՝ Հյուսիս-Հարավ երկաթուղային և ավտոմոբիլային միջանցքի շինարարության և գործարկման մասին։ Ծրագրի սկզբնական փորձարկումը, ըստ Tehran Times-ի, նախատեսվում է մոտակա չորս ամիսների ընթացքում։

«Այս տարանցիկ երթուղին կարող է ապահովել Իրանի մուտքը դեպի Արևելյան Եվրոպայի շուկաներ։ Վրաստանն ունի երկու կարևոր առևտրային նավահանգիստ, որոնց միջոցով ապրանքներ է առաքում Արևելյան Եվրոպա։ Փորձնական շրջանում բեռներ կուղարկվեն Իրանից՝ Աստարայի սահմանով դեպի Ադրբեջան, իսկ Սև ծովի վրացական Բաթումի և Փոթի նավահանգիստներով՝ դեպի Արևելյան Եվրոպայի երկրներ»,- ISNA գործակալությանը ասել է Իրանի Ճանապարհների պահպանման և փոխադրումների կազմակերպության, տարանցիկ և միջազգային կապերի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։

Ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Իրանին և նպատակ ունի Պարսից ծոցը կապել Սև ծովի հետ, որտեղ գտնվում են աշխարհի խոշոր նավթարդյունահանող երկրները: Իրանն իր ռազմավարական և աշխարհագրական դիրքի շնորհիվ ունի հատուկ կարգավիճակ առևտրային և տարանցիկ հարաբերություններում․ երկիրը մի քանի կարևոր միջազգային միջանցքների խաչմերուկում է։ 

Երևանը լիահույս էր, որ Սև ծովը Պարսից ծոցին կապող միջանցքը կանցնի ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի տարածքով։ Նախագիծը ակտիվ քննարկվում էր առնվազն վերջին 5 տարիներին, նախատեսվում էր, որ Իրանի հարավը Հայաստանի և Վրաստանի միջով կապ կստանա՝ հատելով Սև ծովն ու հասնելով ընդհուպ մինչև Միջերկրական։ Տարանցիկ ուղի լինելուն հավակնում էր նաև Ադրբեջանը։ Ամրագրված պայմանավորվածություն մինչ այս չկար (որոշ մանրամասները՝ այստեղ