հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Ալիևը պահանջում է դադարեցնել Հայաստանի զինումը և խոստանում շարունակել Ադրբեջանինը

Ալիևը պահանջում է դադարեցնել Հայաստանի զինումը և խոստանում շարունակել Ադրբեջանինը

Տարածաշրջանում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի զինմանը, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«[Ադրբեջանի] ռազմական հարցերի լուծման համար հատկացվում են և կհատկացվեն այնքան միջոցներ, որքան կպահանջվի։ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է։ Այնտեղ նրանք կարող են ծախսել այնքան միջոցներ, որքան ֆինանսական աջակցությոն և անվերադարձ վարկեր կհատկացվեն արտերկրից։ Ուզում եմ հստակություն մտցնել այս հարցում։ Համարում եմ, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի զինմանը։ Հենց Հայաստանը փող չունի զենքի ձեռքբերման համար և երբեք չի ունեցել։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ոչնչացրել են Հայաստանի ռազմական տեխնիկան՝ ընդհանուր 4-5 միլիարդ դոլար ծավալով․․․Այդ տեխնիկայի մի մասը վերցվել է որպես ռազմավար․ մենք այն օգտագործում ենք, իսկ մյուս մասը ցուդադրվում է Ռազմավարների պուրակում։ Հարց է առաջանում. որտեղի՞ց այդ աղքատ երկրին այդքան փող։ Որտեղի՞ց այդ վարկերը․․․ Բացարձակապես վստահ եմ, որ եթե այդ վարկերը տրամադրված չլինեին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի անհրաժեշտություն չէր մնա․․․Եթե նորից Հայաստանի զինման համար գումարներ հատկացվեն, ապա մենք դա կգնահատենք որպես ոչ բարեկամական քայլ և կգործենք համապատասխան կարգով», – ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև հայտնել է, որ Բրյուսելյան հանիպման ժամանակ հաստատում է ստացել, որ Երևանն ընդունում է Բաքվի 5 առաջարկները՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ և պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Ալիևը նշել է նաև, որ Եվրամիությունն ընդունել է «հետհակամարտային շրջանի նոր իրողությունները», հղվելով եռակողմ հանիպման մասին հաղորդագրությանը, որում բացակայում են «Լեռնային Ղարաբաղ» և «հակամարտություն» բառերը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի Խմբին՝ Ալիևն ասել է, որ նրանց 28 տարվա աշխատանքի արդյունքը զրոյական է, և թեև կառույի մանդատը դեռ կա, այն «դե ֆակտո անվավեր է»։ Ըստ նախագահի՝ ՄԽ-ն կարող է միայն աջակցել Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում և ոչ ավելին։

Պաշտոնյան խոսել է նաև Փառուխում վերջին իրադարձությունների մասին՝ պնդելով, որ Քարագլուխ լեռան գրավումն անհրաժեշտություն է եղել։

Նա նաև նշել է, որ լեռը կարևոր նշանակություն ունի դրա տակ գտնվող Խաչենի (ադրբեջանական անունը՝ Խաչինչայ) ջրամբարի անվտանգության տեսանկյունից և հայտարարել, որ լեռան վրա այժմ «ծածանվում է ադրբեջանական դրոշը»։