Home / Բանակ / Ինչ են շնչում Ղարաբաղի չինովնիկները․ ընդդիմադիրի անդրադարձը

Ինչ են շնչում Ղարաբաղի չինովնիկները․ ընդդիմադիրի անդրադարձը

Բլոկադայի մեջ գտնվող Ղարաբաղի հայաբնակ հատվածից լսվում են հիմնականում նշանակովի, չընտրված չինովնիկների և իշխանական ցենզուրայի ենթարկվող մեդիայի ձայները։ Քիչ թե շատ այլընտրանքային աղբյուրներ կարելի է համարել քաղաքական, հասարակական ապտիվիստներ Տիգրան Պետրոսյանին և Արթուր Օսիպյանին, որոնք ինչ-որ պահից կտրուկ լռեցին։ Մի քանի օր առաջ Օսիպյանը եթեր վերադարձավ՝ պամելու լռության պատճառների մասին․․․

Արթուր Օսիպյան — Ասել էինք՝ քանի դեռ շրջափակման մեջ ենք, և իշխանությունները զիջման չեն գնում, ներքին հարցերը դնում ենք մի կողմ և ներքին տարաձայնությունների վրա մորատորի ենք գնում։ Այդ մորատորին (արգելքը – խմբ․) արդեն հանված է։ Ինչո՞ւ։

Թեկուզ իշխանությունները զիջման չեն գնացել, նրանք իրենց հայտարարություններով այնպիսի վնասներ են տալիս, որոնք արդեն հանդուրժել չի ստացվում։ Խոսքը Ռուբեն Վարդանյանի [հունվարի 12-ի] ասուլիսի մասին է։

Վարդանյանը հայտարարում է, ավելի շուտ՝ արդեն երկրորդ անգամ է պնդում, որ այս շրջափակումը մասնակի է։ Ռուբեն Վարդանյանը հայտարարում է, թե «ով որ ռուսներին ասում է այստեղից գնալ, մենք նրան թշնամի ենք համարում»։ Նախ՝ ես չգիտեմ, թե այդ ասողը ով է։ Ղարաբաղում տենց մարդ ես չգիտեմ։ Իրոք չգիտեմ մեկին, որ ասում է՝ թող ռուսները այստեղից գնան։ Բայց նույնիսկ եթե ղարաբաղցին, որը և՛ պատերազմի ժամանակ է այստեղ եղել, և՛ հիմա է այստեղ, նույնիսկ եթե նա ռուսներին դեմ է, ազգի դավաճա՞ն է։ Այսինքն, ինքը ազգի դավաճան է, իսկ դուք՝ չէ՞։ Ռուբեն Կառլենովիչ, ազգի դավաճաններին ման եկեք նրանց մեջ, ում հետ որ նկարվում եք։ Ազգի դավաճաններին ման եկեք Անվտանգության խորհրդի մեջ։ Եվ ազգի դավաճանությունը ձեր արած հայտարարությունների մեջ ման եկեք․․․

․․․Այսքան ժամանակ, որ խոսում ենք՝ աշխարհի ուշադրություն, ցույց տանք, օգնեն, պահանջենք, Ռուբեն Վարդանյանը սա զրոյացրել է։ Լավ, Ռուբեն Վարդանյանը տնտեսագետ է, հաջողակ բիզնեսմեն է, ֆինանսական և տնտեսական հարցերը վստահել ենք իրեն։ Արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ ունի արած, ի՞նչ գաղափարներ ունի Ռուբեն Վարդանյանը, որ արտաքին քաղաքակությունն էլ ենք վստահել իրան։ Եվ ավտանգությունն էլ ենք արդեն վստահում նրան․․․ Ես չեմ հասկանում՝ ավտանգության հարցերով Ռուբեն Վարդանյանը երբվանի՞ց է զբաղված։ Պատերազմը ֆեյսբուքով են նայում, հետո գալիս, թե՝ անվտանգությունը մենք ենք այստեղ անելու։ Բանակի կառուցման հարցերով էլ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ են երևի խորհրդակցում․․․

Սա ամբողջը Արայիկ Հարությունյանի մեղքն է, որ արդեն իմանալով և չիմանալով, տեղին և անտեղին ամեն ինչ ցրում է իր վրայից և վստահում Ռուբեն Վարդանյանին։

Արդեն նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դուրս ա եկել, էնտեղից ասում է՝ երեխես սովամահ է լինում Ղարաբաղում, Ռուբեն Վարդանյանն այստեղից ասում է՝ սա մասնակի բլոկադա է։

Խնդիրն այն չէ, որ Ռուսաստանից իրեն ասում են, թե ինչ խոսի։ Ինքն է մտածում՝ ոնց անենք, որ դուրները գանք, և էստեղից իրա քաղաքականությունն է վարում։

․․․Մենք չեն կարող հասկանալ, ինչ է կատարվում։ Բայց կան մի քանի կոնկրետ տարբերակներ, որոնցով իրադարձությունները զարգանում են։ Առաջին տարբերակը՝ եթե Ռուսաստանը իր ուժերը վերականգնում է և կարողանում է այստեղ նոյեմբերի 9-ի, ավել բան չենք ուզում՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները կատարել, ուրեմն՝ շնորհակալություն Ռուսաստանին։ Եթե Ռուսաստան-Իրան (և տեսնում ենք՝ օրերս Ռուսաստան-Իրան հանդիպում է եղել արտգործնախարարների մակարդակով, և քննարկել են հենց Զակավկազիայի հարցը) բլոկ է լինում, և այս տարածաշրջանում ռուսի թուլացման հաշվին Թուրքիան չի ուժեղանում, մենք անում ենք համապատասխան քաղաքականություն։ Բայց եթե Ռուսաստանը չի կարողանում այստեղ իր դիրքերը պահել և զիջում է Թուրքիային, մենք դիմում ենք ուր կարող ենք՝ Ֆրանսիային, Ամերիկային․․․ Մենք երբե՛ք չենք ասել, թե պետք է ռուսներին այստեղից քշել։ Ընդհակառակը՝ մենք ասել ենք, որ եթե հանկարծ ռուսները ուզենան դուրս գան, այստեղից գնան, բռնելու ենք պահենք։ Ղարաբաղից գնալ չկա՛․ նստելու են մեր հետ բլոկադայի, այս ճահճի մեջ, մինչև տեսնենք՝ ոնց ենք այստեղ լուծումներ գտնում։

․․․ Շատ հնարավոր է, որ հենց Ռուբեն Վարդանյանի պատճառով չկարողանա աշխատել ոչ նոր արտգործնախարարը, ոչ էլ ԱԽ նորանշանակ քարտուղար Արարատ Մելքումյանը*, որը առհասարակ քաղաքականությամբ չի զբաղվում՝ ռազմական մարդ է։ Նրան դրել են Վիտոյի տեղը․ այդ պաշտոնը ռազմաքաղաքական պաշտոն է․․․

Ի՞նչ է անում Ավտանգության խորհուրդը հիմա… Հենց որ Հայաստանից ասում են՝ Ղարաբաղը պետք է ինքը իրա տեղը խոսի, հիստերիան բարձրանում է։ Բա դուք ի՞նչ եք ուզել։ Դուք ի վերջո կվերցնե՞ք՝ մի հատ այդ միջազգային օրենքները կարդաք, տեսնեք՝ երբ են ազգերի ինքնորոշման հարցը ինքնորոշվողների օգտին լուծում և երբ՝ տարածքային ամբողջականության։ Դուք երբևէ դա կարդալու՞ եք, թե՞ չէ։

Ինչո՞ւմն է պատճառը, որ ԱԽ-ն ու նաև ԱԺ-ն Հայաստանի դեմ հայտարարություններ է անում ու պառակտում ազգը։ Այնտեղ որոշում են կայացնում փոքրամասնությունները՝ Վիտոյի կուսակցությունը, Արկադի Ղուկասյանի կուսակցությունը և դաշնակները։ Երեքը միասին 33-ից 9 պատգամավոր, 9 ձայն ունեն։ Նույնիսկ երկրորդ տեղը գրաված «Միասնական Հայրենիքի» չափ էլ չկան, էլ չեմ ասում՝ [Արայիկ Հարությունյանի] «Ազատ Հայրենիքի»։ Բայց այդ փոքրամասնությունն է թելադրում, թե Արցախը ինչ հայտարարություն անի, որովհետև այդ փոքրամասնության մեջքին են կանգնած Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որոնք այսօրվա դրությամբ համար առաջին վտանգն են, և այ սենց խառնած պահում վիճակը։ Սա է՝ ինչով են զբաղված, ինչ են շնչում հիմա այստեղ նստած չինովնիկները։

Մենք ընդունում ենք, որ մեր ասածը ռուսներին կարող է դուրս չգալ։ Բայց և ասում ենք․ նրա հետ մեկտեղ, որ հրապարակային հայտարարում եք՝ Ամերիկան երկակի ստանդարտներով է առաջնորդվում, քննադատում եք Եվրոպային, որ «դուք ձեր արժեքները գազի հետ եք փոխել», սրանից հետո ուղղակի հայտարարեք, որ ռուս խաղաղապահները ոչ լիարժեք են կատարում իրենց պարտականությունները։ Այդքան բան։ Ասեք՝ ոչ լիարժեք է կատարում իր պարտականությունները։ Ո՛չ ասում ենք՝ դուրս եկեք ստեղից, ո՛չ այլ բան։ 

Էտ ո՞նց է լինում, որ Իշխան Սաղաթելյանը դուրս է գալիս, թե բա՝ մենք Ռուսաստանի հետ տակուց գործեր ենք անում և այլն։ Ոչ մի բան էլ չեք անում, ղալա՛թ եք անում։ Իհարկե, Ամերիկայի վրա մատ եք թափ տալիս հրապարակային, Եվրոպայի վրա մատ եք թափ տալիս, ճիշտ եք անում, բայց երբ որ բանը հասնում է նրան, որ Ռուսաստանին ընդամենը պետք է ասել՝ էն, ինչ որ պարտավորվել ես, մինչև վերջ չի ստացվում քո մոտ, դա չի արվում։ Ինչո՞ւ։ Ո՛չ որովհետև քաղաքականություն եք վարում։ Մենք հո չենք ասում՝ ռուսին դեմ եղեք։ Մենք ասում ենք՝ կոշիկները մի լիզեք, հետույքը մի պաչեք։ Կամ գոնե երբ որ պաչում եք ու բերաններիդ տալիս են, չորրորդ, տասերորդ անգամ մի պաչեք։ Է՛ս ա ասելիքներս։

Ասում են՝ Հայաստանի կառավարությունը մեզնից ձեռք է քաշել։ Ուրեմն, ամբողջ Ազգային ժողովով այս ժողովրդին հավաքել, խաբել եք, հոկտեմբերի 30-ին 70 հազարանոց հավաք եք արել, որ Նիկոլի վզին դնեք՝ գնա Ռուսաստան, ստորագրի Խավաևի պլանը։ Ռուսաստանի արտագործնախարարի ու նախագահի մակարդակով ձեզ պարզ ասվում է՝ սա Ադրբեջանի կազմ է։ Դուք բրդում եք, թե՝ Նիկոլ, գնա ստորագրի։ Բայց որ ստորագրի, հանձնի, էլի ասելու եք՝ ազգի դավաճան։ Նա ասում է՝ գնացեք, ձեր հարցերը դուք լուծեք։ Դա էլ չի ստացվում։

․․․Սա էն պահն է, որ Ռուսաստանը՝ իր շահերից ելնելով, աշխատում է հոգուտ Ադրբեջանի, և մենք դա գիտենք։ Եվ պետք է համապատասխան մեսիջներ ուղարկվեն Ռուսաստան՝ հրապարակային։ Երբ որ բան կփոխվի, կտեսնենք, որ, օրինակ, ռուս-պարսկական հարաբերություններն են ուժեղանում, ոչ թե ռուս-թուրքական, մեր քաղաքականությունը կփոխվի։ Ռուսը մեր կողմը լինի՝ մենք ռուսի կողմն ենք լինելու։

Ինչ որ դուք անում եք ձեր ժողովրդի նկատմամբ, արեք արտաքին աշխարհի նկատմամբ։ Այն, ինչ անում եք արտաքին աշխարհի նկատմամբ, արեք ձեր քաղաքացիների նկատմամբ։ Էս աֆերիստությանը․․․ Ռուբեն Վարդանյանը եկել է, լավրերը հավաքել, թե բա՝ նայեք, նա պայքարող տղա է։ Ոսկու հանքի ստուգումը, որ ադրբեջանցիները եկել էին՝ ստուգում անեին․․․ և՛ Ռուբեն Վարդանյանը, և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ Վիտալի Բալասանյանը համաձայն են եղել, որ ադրբեջանցիները գնան ստուգեն։ Հիմա դուրս են եկել, վրոդե իրանք են դեմները կանգնել, թշնամուն կանգնեցրել․․․

․․․Ես Ռուբեն Վարդանյանի դեմ չէի ուզում խոսել, որովհետև Ադրբեջանը դեմ է նրա այստեղ գտնվելուն։ Բայց սա ոչ ամենակարևոր, ոչ էլ միակ չափանիշն է։ Վիձիծե լի՝ Ռուսաստանի քաղաքացիությունից նա հրաժարվել է, եկել է Ղարաբաղ։ Այդ քաղաքացիությունը վերականգնելը խնդիր չի։ Եթե մեզ նույնիսկ ասեն՝ տարեք գլուխներդ դրեք թուրքի նագանի տակ, Վարդանյանը ռուսին հակա նամյոկ էլ չի տալու․ իրա սաղ միլիարդները նա Ռուսաստան է աշխատել, Ռուսաստան է պահում։ Նա լավ գիտի այդ ձևերը․․․

Իրենց կաշին փրկելու համար՝ [որոշ չինովնիկներ] այսօր նաև Ադրբեջանի հրամաններն են կատարում։ Եվ Ալիևը բացեիբաց ասում է, ով է այստեղ իր հրամանները կատարում։ Փաստորեն, այն զինվորները, որոնք այստեղ մինչև մահ կագնել են, ովքեր իրենց են պայթեցրել՝ թուրքի հետ միասին, ովքեր իրանց խփել են՝ գերի չընկնելու համար, իրանցը արել են, այսօր գործը հասել է չինովնիկներին (սա Անվտանգության խորհրդի մեծամասնությանն է վերաբերում), և նրանք իրենց կաշին են փրկում։ Նույն զինվորին թողած՝ մեջքից թռնում եք։ Այ հիմա՝ այս «խաղաղ» պայմաններում։

․․․Մի ամիս է՝ զուռնա են փչում։ ․․․Մի հատ ծրագիր չունեն։ Հոսանքի խնդիր ունենք, օրինակ։ Թաղամասեր կան, որ փետի կատելնյա է աշխատում։ Օրինակ՝ Արցախ թաղամասը։ Ինչո՞ւ դրանք չեն միացվում։ Գիտե՞ք՝ ոնց են խոսում։ Ռուբեն Վարդանյանին այնտեղից հանես, երեք բաժակ քաշած օղի խմած լյուբոյ ղարաբաղցու տեղը դնես՝ նույն կենացներն է ասելու։ 

․․․Անվտանգության խորհրուրդը դուրս է գալիս՝ Սերժի, Քոչարյանի խաղերն է խաղում։ Մինչև հիմա։ ․․․Բա եկեք։ Եկե՛ք՝ տեսնենք, ինչ եք անում։ Հիմա վախտն ա։ Ձեր հայրենիքը շրջափակման մեջ ա։ Ո՞ւր ես, Ռոբերտ Քոչարյան։ Կամ ո՞ւր ես, Սերժ Սարգսյան։ Դուք ի՞նչ եք անում։ Դուք փորձում եք Արցախի գնով Նիկոլին էնտեղից հանեք և գաք իշխանության։ Ես, երևի, պետք է կրկնեմ իմ դիրքորոշումը․ ես ընդդիմություն եմ՝ Արցախի Հանրապետության իշխանությանը, Հայաստանի Հանրապետության իշխանությանը և առավել ևս՝ Հայաստանի ընդդիմությանը։ Ղարաբաղյան այսպես կոչված կլանից, ղարաբաղյան չասենք՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան կլանից ամենամեծ տուժողը հենց Արցախն է եղել։ Այսօր էլ՝ նրանք Արցախը հանձնում են, Նիկոլի հետ հարց լուծեն։ Եվ դա անում են այստեղի տգետների ձեռքով։ 

———

* Մոտ մեկ շաբաթ առաջ Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Արարատ Մելքումյանը (հայտնի է Չոլկա մականունով) այսօր առավոտյան ազատվել է պաշտոնից։ Ղարաբաղի նախագահի հրամանագրով Մելքումյանը դարձել է ԼՂ ԱԱԾ տնօրեն։ ԱԽ քարտուղարի պաշտոնում նրան փոխարինել է Սամվել Շահրամանյանը, որը մինչ այս զբաղեցրել է ԼՂ ԱԽ քարտուղարի տեղակալի, ավելի վաղ՝ նաև Ղարաբաղի ռազմահայրենասիրության և երիտասարդության նախարարի, ԱԱԾ տնօրենի պաշտոնը։