2017 թվականի ընթացքում Հայաստանում և Արցախում գրանցվել է զինծառայողների մահվան 59 դեպք, որոնցից 25-ը Հայաստանի Հանրապետությունում, 34-ը՝ Լեռնային Ղարաբաղում։ Ընդ որում՝ սրանք միայն այն դեպքերն են, որոնք հայտնի են դարձել «Խաղաղության երկխոսութուն» հասարակական կազմակերպությանը, ասված է վերջինիս զեկույցում։
Նախորդ տարի գրանցվել է 6 սպանության, 8 ինքնասպանության դեպք, 22 զինծառայողներ մահացել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 9 դեպք կապված է եղել դժբախտ պատահարների հետ, 3-ական դեպք՝ անփութության, առողջական խնդիրների և անվտանգության կանոնների խախտման արդյունք է, ևս 5 դեպքում զինծառայողների մահվան պատճառը դեռևս հատնի չէ։
Հրադադարի ռեժիմի խախտում
Սպանություն
Ինքնասպանություն
Դժբախտ պատահար
Առողջական խնդիրներ
Անփութություն, անգործություն
Մահվան երկու դեպք է արձանագրվել զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով
Հինգ զինծառայողի մահվան պատճառների մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի հնչել կամ կազմակերպությանն առայժմ չի հաջողվել ճշտել դրանք․