Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 28-րդ (հոկտեմբերի 24)

Պատերազմ Ղարաբաղում, օր 28-րդ (հոկտեմբերի 24)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

23:11_ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն կրկին նախազգուշացրել է ահաբեկչական գրոհի վտանգի մասին:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում այսօր հայտարարություն է հրապարակվել, որում նշված է, որ «հնարավոր հարձակման թիրախ կարող են դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, ինչպես նաև Բաքվում գտնվող այլ տարածքներ»։ Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին հորդորում է ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերել բոլոր այն տարածքներում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներն ու այլ արտասահմանցիները։

❗️Սա հնարավոր ահաբեկչության մասին նախազգուշացնող երկրորդ հայտարարությունն է՝ տարածված Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան կողմից։ Առաջինը հրապարակվել էր հոկտեմբերի 3-ին։

❗️Հոկտեմբերի 23-ին ահաբեկչական հնարավոր գործողությունների մասին նախազգուշացրել էր նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը։

22:43_ «Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը», — Ղարաբաղի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան

22:30_ Ճեպազրույցի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ընթացիկ մարտական իրադրության քարտեզը․

կապույտով նշված են այն բնակավայրերը/հանգույցները, որտեղ մարտական գորղություններ են ընթանում։
կարմիր սլաքները պատկերում են Ադրբեջանի ԶՈՒ նահանջները (մարտական գործողությունները նշված կետերում դեռևս շարունակվում են)։
կարմիրով ներկված հատվածները գտնվում են հակառակորդի՝ ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։

Ըստ Հովհաննիսյանի՝ քարտեզը փոփոխական է, մարտական գործողությունները շարունակվում են․ իրավիճակն ամեն պահի վերաձևվում է կամ կարող է վերաձևվել։

 

22:16_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփող ճեպազրույցից․

— Այսօր՝ առավոտից, նորից սկսվել են մարտական գործողությունները։

— Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվին սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն՝

— Կենտրոնական ուղղությամբ՝ Մարտունուց դեպի հարավ և Հադրութից դեպի համեմատաբար հյուսիս, անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ։ Դիվերսիոն խմբերի դեմ մարտերն այդ հատվածում շարունակվում են։

— Հարավային ուղղությամբ ևս թեժ մարտեր չեն եղել։ Հակառակորդը մի քանի անգամ՝ տարբեր տեսակի տեխնիկաների կիրառմամբ, փորձել է փոքր օջախային գրոհներով հարձակվել։ Փորձերը մի քանի անգամ կանխվել և հետ են շպրտվել․ որոշ հատվածներում հակառակորդը նահանջել է։

— Խոցվել է մի քանի ավտոմոբիլային և զրահատեխնիկայի միավոր։

— Այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել։

21:54_ Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին:

Պատճառը’ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն է, որում նա կասկածի տակ է դրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը:

20:52_ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ:

20:10_ ՊԲ-ն խոցված ադրբեջանական անօդաչու է ցուցադրել:

19:41_ Օրվա ընթացքում գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։

🔺 Օրվա երկրորդ կեսին հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։

🔺 Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։

Հայտնում են ԱՀ ԱԻՊԾ֊ից։

18:58_ Լայպցիգից Բաքու է ժամանել «Անտոնով» ավիաընկերության Ան-124-100 ինքնաթիռը։

Անտոնով Ան-124-ը աշխարհի ամենատարողունակ օդային բեռնատարներից է, որը լայնորեն կիրառվում է ռազմական բեռնափոխադրման նպատակներով։

18:41_ ԱՄՆ հայ բժիշկների մարդասիրական օգնության շրջանակներում ի թիվս բժշկական այլ պարագաների` Հայաստան է ուղարկվել նաև համակարգչային տոմոգրաֆի սարք, որը ԱՆ-ի որոշմամբ կտրամադրվի Կապանի բժշկական կենտրոնին։

Կապանի ԲԿ-ն ներկայումս գերծանրաբեռնված բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում հիմնականում արցախյան պատերազմի վիրավոր զինվորներին։

17։19_ Եկեղեցիները կգործեն շուրջօրյա:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան թեմերի բոլոր եկեղեցիները բաց կլինեն շուրջօրյա, «որպեսզի մեր հավատացյալները կարողանան ցանկացած ժամի այցելել և աղոթք վերառաքել առ Աստված՝ մեր Հայրենիքի խաղաղության և Հայոց բանակի հաղթանակի համար»։

16:15_ Տեղեկություններ են շրջանառվում, որ Իրանը զգալի թվով ծանր ռազմական տեխնիկա (այդ թվում’ տանկեր) է տեղափոխում Լեռնային Ղարաբաղին կից գոտի:

Պաշտոնական Թեհրանից հաստատում դեռ չկա։

16:09_ «Հայկական ինքնաթիռի խոցման մասին լուրը բացարձակ սուտ է», – Շուշան Ստեփանյան

15:06_ ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 36 զինծառայողների անունները.

Մանուկյան Նարեկ Հրաչյայի, ծնվ. 2000թ.
Չոբանյան Հովհաննես Միշայի, ծնվ. 1997թ.
Ծատուրյան Սարգիս Դավթի, ծնվ. 2001թ.
Մարտիրոսյան Ժորա Ալիկի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Էդմոն Թելմանի, ծնվ. 2001թ.
Մկրտչյան Միսակ Մասիսի, ծնվ. 1997թ.
Բաբայան Վահան Գագիկի, ծնվ. 1987թ.
Հայրապետյան Խաչատուր Սիմոնի, ծնվ. 1989թ.
Տռուզյան Հրաչ Ավետիսի, ծնվ. 1998թ.
Տիգրանյան Արսեն Լևիկի, ծնվ. 1993թ.
Արշակյան Հայկ Հարությունի, ծնվ. 1992թ.
Թովմասյան Նահապետ Ղարիբի, ծնվ. 2000թ.
Պահեստազորային Հակոբջանյան Մարատ Մարտունիկի, ծնվ. 1982թ.
Պահեստազորային Ազարյան Արեգ Բորիկի, ծնվ. 1988թ.
Հովակիմյան Սամսոն Միշայի, ծնվ. 1992թ.
Հակոբջանյան Տիգրան Դրաստամատի, ծնվ. 1978թ.
Գրիգորյան Վահագն Արտուշի, ծնվ. 1996թ.
Գրիգորյան Վլադ Ալբերտի, ծնվ. 1999թ.
Աղայան Ռուստամ Վլադիմիրի, ծնվ. 1978թ.
Բազունց Բաբկեն Արսենի, ծնվ. 1995թ.
Մանուկյան Անդրանիկ Արմենի, ծնվ. 1982թ.
Քոչինյան Դավիթ Մայիսի, ծնվ. 1990թ.
Հասրաթյան Ռոբերտ Գառնիկի, ծնվ. 1992թ.
Նիկողոսյան Կարեն Իշխանի, ծնվ. 1983թ.
Քարամյան Վահե Արսենի, ծնվ. 1988թ.
Խաչատրյան Արթուր Գագիկի, ծնվ. 1989թ.
Մարտիրոսյան Լևոն Սուրենի, ծնվ. 1991թ.
Պահեստազորային Բաբայան Կարեն Արայի, ծնվ. 1987թ.
Պողոսյան Դավիթ Արմենի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Անտոնյան Պերճ Գրիգորի, ծնվ. 1987թ.
Պահեստազորային Բաղդասարյան Արկադի Մինասի, ծնվ. 1983թ.
Պահեստազորային Կանդալյան Գևորգ Աշոտի, ծնվ. 1998թ.
Պահեստազորային Ղազարյան Դավիթ Սմբատի, ծնվ. 1999թ.
Պահեստազորային Թորոսյան Վաչագան Վարուժանի, ծնվ. 1997թ.
Պահեստազորային Բադասյան Արման Միքայելի, ծնվ. 1992թ.
Պահեստազորային Կիրակոսյան Գևորգ Մանվելի, ծնվ. 1989թ.

14:12_ «Երեկ հարավային ուղղությամբ գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել:

Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր», – հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը”

12:20_ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:

Նախարարը անդրադարձավ պատերազմին և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: Մնացականյանը շնորհակալություն հայտնեց նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

11:51_ BRP ընկերությունը հայտնել է, որ միայն նախորդ շաբաթ է տեղեկացնել այն մասին, որ Ավստրիայի իր դուստր ընկերության’ Rotax-ի արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում:

Տեղեկանալուց անմիջապես հետո մենք հետաքննություն ենք սկսել և դադարեցրել բացառապես քաղաքացիական նպատակով արտադրվող ավիացիոն շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ», միջազգային ռադիոյի եթերում հայտնել է BRP-ի փոխնախագահ Մարտին Լանգելյեն, գրում է «Մեդիամաքս»-ը։

11:25_ Պատերազմի ընթացքում Ղարաբաղում արձանագրվել է առնվազն 37 զոհ և 118 վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում։ Մեկը վիրավորվել է այսօր գիշերը’ Ավետարանոց գյուղի հրթիռակոծման հետևանքով, հայտնել է Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Մոտ 10500 մասնավոր սեփականություն, բնակարան, տուն, խանութ, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր են վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, 1000-ից ավելի շարժական գույք»։

10:21_
🦠 Անցած մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2213 նոր դեպք։ 425 հոգի առողջացել է, 16 հոգի’ մահացել։ Ընդհանուր երեկ 4497 թեստ էր արվել, 49%-ը’ դրական։

09:42_🔺
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում», – ՊԲ

04։11 _
Ադրբեջանը պատրաստ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ հայկական կողմը կդադարեցնի կրակը․ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Le Figaro թերթի հետ զրույցում ասել է Իլհամ Ալիևը։

«Մենք պատրաստենք այսօր իսկ դադարեցնել ռազմական գործողությունները։ Ես այդ մասին արդեն հայտարարել եմ հոկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ։ Դրա համար բավարար է, որ Հայաստանը դադարեցնի կրակը, ինչից հետո կգա դիվանագետների գործելու ժամանակը», – ո՞ր տարածքներն է իր երկիրը «մտադիր գրավել՝ հարձակումը դադարեցնելուց առաջ» հարցին ի պատասխան ասել է Ադրբեջանի նախագահը։

Անհրաժեշտ է, որ հայկական կողմը համաձայնի հիմնարար սկզբունքներին՝ սահմանված Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից, որոնց մենք արդեն համաձայնել են։ Դրանից հետո մենք կվերադառնանք բանակցային սեղան, հայտարարել է Ալիևը։

03։36_ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կայացած բանակցություններն արդյունավետ է որակել։ Նա նշել է, որ Հայաստանը կողմ է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայմանը և կարծում է, որ այս քայլը կնպաստի զինադադարի հաստատմանն ու պահպանմանը։

Հիշեցնենք, որ հոտկեբերի 23-ին Հայաստանի արտգործնախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հետ։ Պոմպեոն և Օ’Բրայենի նույնատիպ բանակցություններ են ունեցել նաև Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ։ ԱՄՆ մայրաքաղաքում նույն օրը կայացել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։

―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27