Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 33-րդ (հոկտեմբերի 29)

Պատերազմ Ղարաբաղում, օր 33-րդ (հոկտեմբերի 29)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

00:03_ «Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին։

🔴 ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ․․․», – հայտնում է ԱՀ ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանը։

22։50_ «Ես իմ նախնական խոսքում ասացի, որ խոսքը Սղնախ գյուղին և հարակից գյուղերին մոտենալու մասին է, դրանք, գուցե, 5 կմ չէ, այլ 7, բայց մոտավորապես այս հեռավորության վրա են (Շուշիից)։

Արցախի նախագահի հայտարարության մասով մի լրացում անեմ և պարզաբանում․ Արցախի նախագահն, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, և դա նորմալ է։ ․․․Մարտական գործողությունները ընթանում են, պատերազմը շարունակվում է։ Մարտական գործողությունների բնույթը փոխվել է, ինտենսիվությունն այլ է, հակառակորդի հարձակվողական խոշորածավալ կարողություն ունեցող զորախմբերի մեջքը կոտրված է, բայց դիվերսիոն խմբերը, փոքր խմբերը մանավանդ այսպիսի տեղանքներում փորձելու են ինչ-որ բաներ անել։

Գրեթե ամեն օր որոշակի գործողություններ կան, և եթե մենք չենք բարձրաձայնում, օրինակ, այլ ուղղություններում դիվերսիոն գործողությունների, փորձերի և դրանց տապալման մասին, չի նշանակում, որ ուրիշ ուղղություններում բան չի կատարվում։ Ուղղակի այս ուղղությունը, հասկանալի է, դեպի Շուշի գնացողն գյուղերի պարագիծն է, և դրանով է շատ կարևոր։ Բայց մեր մարտերը շարունակվում են ամենուր, ամեն տեղ», — Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։

22։47_ Հոկտեմբերի 30-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
[Հանդիպումը, ըստ նախատեսվածի, պետք է կայանար այսօր, վերջին պահին մեկ օրով հետաձգվել է։ Նույն օրը համանապագահները հանդիպելու են նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ – խմբ․]։

🔺 Այս պահին տեղի է ունենում ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ, հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

22։20_ Արցախի ՄԻՊ-ը հայտնել է խաղաղ բնակիչների շրջանում առավել քան 40 զոհերի և ավելի քան 120 վիրավորների մասին։ Վերջիններիս մեծ մասը ծանր վիրավորում են ստացել, հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

22:13_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփող ճեպազրույցից

🔺 Այսօր ողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայնքով՝ ոչ մեծ ինտենսիվությամբ:

🔺 Հարավային՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած բնագծի ուղղությամբ, որոշակի մարտական գործողություններ են ընթացել։ Մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակիորեն բարելավել դիրքերը։

🔺 Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր դրանք ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղերի տարածքում, հարակից բլուրներում ու անտառային զանգվածներում: Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով։

— Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի ռմբակոծությունները։

— Կիրառվում են հիմնականում հրետանային և հրթիռային միջոցներ։

22:08_

https://twitter.com/epressam/status/1321876698732875777

22:04_ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԻԱ Նովոստիին հետ զրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարը չի նշանակում հիմնախնդրի կարգավորում, և վերիֆիկացման որևէ մեխանիզմ չի փոխարինի հակամարտության հաստատուն կարգավորմանը։
Ռուս ռազմական դիտորդների՝ ԼՂ հակամարտության գոտում տեղակայման հարցը, որի անհրաժետության մասին խոսել էր նաև Սերգեյ Լավրովը, ըստ ադրբեջանցի ԱԳՆ-ի՝ պետք է համաձայնեցվի պաշտոնական Բաքվի հետ։

20։19_ «Իրանը շատ կարևոր երկիր է մեր տարածաշրջանում և ի տարբերություն Թուրքիայի՝ պատասխանատու և կառուցողական դիրքորոշում է որդեգրում, երբ խոսքը տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության մասին է:

Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահները միջնորդության և բանակցությունների համար միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն են, որի դերը վերահաստատվել էր հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունում և հոկտեմբերի 17-ի ու 25-ի հետագա հայտարարություններում», – արձագանքելով իրանի այսօրվա (հերթական) հայտարարությանը՝ ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

19:58_ ―«Ոստիկանության ծառայողները Արցախից վերադարձած անձանց բնակարաններում և մեքենաներում հայտնաբերել են գործարանային համարով 11 «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 2 հրացան, շուրջ մեկ տասնյակ նռնակ, ինքնաձիգի պահունակներ, տարբեր տրամաչափի և հրազենների 800-ից ավելի փամփուշտ, զրահաբաճկոններ, գլխարկներ, սվին-դանակ և այլ զինամթերք։

…Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն շարունակում են շուրջօրյա պայքարը զենք-զինամթերքը Արցախից Հայասատան ապօրինի տեղափոխելու արատավոր երևույթի դեմ», — ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

― Ղարաբաղից Հայաստան բերված զենք-զինամթերքի մեկ այլ բացահայտված դեպքի մասին ավելի վաղ հաղորդել էր նաև Դատախազությունը։

19:33_ «Ինչպես 92 թվականին, երբ սկսվեց մեր հաղթարշավը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությամբ․ թշնամին գտնվում է այստեղից ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ 5։ Եվ թշնամու գերնպատակն է՝ գրավել Շուշին։

․․․Ուզում եմ գիտակցենք այս պահը՝ ոչ միայն լոկ խոսքերով, այլ անմիջական մասնակցությամբ Շուշիի պաշտպանությանը» Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով դիմում է ժողովրդին։

19։12_ Իտալական Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախի անկախության ճանաչմանը սատարող բանաձև է ընդունել և դիմել Իտալիայի իշխանություններին՝ ճանաչելու Արցախը՝ ի նշան հայ ժողովրդի հետ համերաշխության և նպատակ ունենալով վերջ դնել ռազմական գործողություններին, հայտնել է Ղարաբաղի արտգործնախարարությունը։

Ավելի վաղ Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնել էր, որ նախօրեին Արցախի անկախությունը ճանաչել է նաև Իտալիայի Պալերմո քաղաքի խորհուրդը։

18:31_ «Պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։

Գերության մեջ հայտնված անձինք են Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 03.11.2020թ», – հայտնել են իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը։

18:27_ ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 48 զինծառայողների անունները

Սարգսյան Արտակ Արսենի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Պապյան Գարիկ Արմենի, ծնվ. 1987թ.
Պահեստազորային Հակոբյան Հարություն Հակոբի, ծնվ. 1998թ.
Պահեստազորային Յազիչյան Ժուդեքս Երվանդի, ծնվ. 1991թ.
Սարգսյան Սարգիս Րաֆֆիի, ծնվ. 1987թ.
Պետրոսյան Վարդան Համլետի, ծնվ. 1980թ.
Բաբաջանյան Արա Հովհաննեսի, ծնվ. 1988թ.
Մարտիկյան Գարիկ Վարդանիկի, ծնվ. 1993թ.
Ավանեսյան Ալեքս Սամսոնի, ծնվ. 2001թ.
Մկրտչյան Արամ Մհերի, ծնվ. 2002թ.
Մուրադյան Միքայել Դավթի, ծնվ. 2001թ.
Առուստամյան Միքայել Մանվելի, ծնվ. 2001թ.
Մակարյան Կարեն Սպարտակի, ծնվ. 1986թ.
Սահակյան Գարիկ Լևիկի, ծնվ. 1983թ.
Ստեփանյան Հայկ Լերմոնտի, ծնվ. 1979թ.
Բեկնազարյան Արման Սերգեյի, ծնվ. 1982թ.
Դավթյան Վարդան Վահանի, ծնվ. 1985թ.
Ավագյան Անդրեյ Յուրիկի, ծնվ. 1990թ.
Հակոբյան Սեյրան Մարտիկի, ծնվ. 1987թ.
Խոսրովյան էմիլ Գագիկի, ծնվ. 1989թ.
Փաթյան Կարեն Էդուարդի, ծնվ. 1989թ.
Լալայան Էրիկ Էդվարդի, ծնվ. 1982թ.
Ամիրջանյան Հայկ Վլադիմիրի, ծնվ. 1990թ.
Ավագյան Սասուն Բորիսի, ծնվ. 1990թ.
Մարտիրոսյան Արմեն Բորիսի, ծնվ. 1977թ.
Դալլաքյան Կարեն Յուրիկի, ծնվ. 1984թ.
Կոստանյան Դավիթ Արմենի, ծնվ. 1998թ.
Սահակյան Սամվել Ռուբենի, ծնվ. 2001թ.
Ասատրյան Մխիթար Շահենի, ծնվ. 2000թ.
Գրիգորյան Արման Յուրիկի, ծնվ. 2001թ.
Կնյազյան Յուրիկ Էդուարդի, ծնվ. 2001թ.
Մամիկոնյան Էդգար Արտեմի, ծնվ. 2001թ.
Սայադյան Հրանտ Կարենի, ծնվ. 2000թ.
Գալստյան Հովհաննես Միքայելի, ծնվ. 2000թ.
Բուռնազյան Կարապետ Մկրտչի, ծնվ. 2002թ.
Հովհաննիսյան Սերգեյ Յուրիի, ծնվ. 2001թ.
Արզումանյան Սասուն Թաթուլի, ծնվ. 2001թ.
Միքայելյան Ջիվան Անուշավանի, ծնվ. 2002թ.
Տեր-Պողոսյան Արսեն Արմենակի, ծնվ. 2000թ.
Ուզունյան Գեղամ Նշանի, ծնվ. 1994թ.
Փոթոյան Մհեր Վաչագանի, ծնվ. 1998թ.
Բեգլարյան Կարեն Մհերի, ծնվ. 1997թ.
Ղրիմյան Հայկ Մանվելի, ծնվ. 1992թ.
Մկրտչյան Նորիկ Ալեքսանդրի, ծնվ. 1987թ.
Թավադյան Հարություն Սերգեյի, ծնվ. 1992թ.
Մնացականյան Գարիկ Արտաշի, ծնվ. 1968թ.
Հարությունյան Վանուշ Վահրամի, ծնվ. 2002թ.

18:25_ Պուտինը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին.

18:13_ Պուտինի կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտության յուրաքանչյուր կողմն ունի իր ճշմարտությունը, պարզ լուծումներ այստեղ չկան, «հանգույցը շատ բարդ է»։

«Ղարաբաղում իրավիճակը կարելի է կարգավորել միայն այն ժամանակ, երբ երկու կողմերի շահերի հավասարակշռություն լինի», — ասել է Ռուսաստանի նախագահը, գրում է РИА новости-ին։

Պոիտինի հավելել է, որ անհրաժեշտ է ստեղծել տարածաշրջանային արդյունավետ զարգացման հնարավորություններ՝ ենթակառուցվածքների ապաարգելափակմամբ։

18:11_ Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար երեք հոգու մեղադրանք է առաջադրվել:

18:00_ Լուսաբացին հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարևանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։ Կեսօրին ևս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։
🔺 Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։ Թշնամին նաև նյութական վնասներ է պատճառել խաղաղ բնակչությանը։
🔺 Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերվածությունները շատ են։
🔺 Գրեթե բոլոր բնակավայրերում այսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։

Հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

17։55_ Ինձ ավելի շատ մտահոգում են մեր ներքին «բայրաքթարները», ասում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ես տեսնում եմ, որ ներքին կյանքում որոշակի գործընթացներ են գեներացվում։ Խոսքը Վազգեն Մանուկյանի հայտարարության և նրան միացած «կենդանի բայրաքթարների» մասին է, որոնք այս պահին շատ ավելի վտանգավոր են, որովհետև գետնի վրա են գործում»,- ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասել է «Իմ քայլ»-ական պատգամավորը։

Պաշտպանության նախկին նախարար, այժմ՝ «Վերնատուն» ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը հոկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ գործող կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը։

Քոչարյանի կարծիքով՝ հայտարարության օրվա ընտրությունը պակաս վտանգավոր չէ․ «Ես հասկացա, որ հոկտեմբերի 27-ը ինչ-որ մոգական սև ամպ է, որն այդպես էլ հավաքում է իր շուրջն այն ուժերին, որոնք չեն հանգստանում իրենց մերժված լինելու հանգամանքից»։

16։55_ Հայաստանի արտգործնախարարությունը հրապարակել է Ուրուգվայի նախկին նախագահների համատեղ հայտարարությունը․

«Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը, որպեսզի վերսկսվեն անհապաղ հրադադարի, խաղաղության, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը հասնելուն ուղղված բանակցությունները», – ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Ուրուգվայի նախկին նախագահներ՝

ԽՈՒԼԻՈ ՄԱՐԻԱ ՍԱՆԳԻՆԵՏՏԻն (1985-1990 և 1995-2000 թթ.)
ԼՈՒԻՍ ԱԼԲԵՐՏՈ ԼԱԿԱԺԵ ԷՌԵՐԱն (1990-1995 թթ.)
ՏԱԲԱՐԵ ՎԱՍԿԵՍը (2005-2010, 2015-2020 թթ.)
ԽՈՍԵ ՄՈՒԽԻԿԱն (2010-1015 թթ.)։

15:50_ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Իրանի սահմանին տեղակայված ռուսական սահմանապահների ուղղությամբ։

Ղարաբաղի ռազմական գոտում ակտիվ նկարահանումներ իրականացնող Wargonzo նախագծի հավաստիացմամբ’ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին։ Սահմանային պահակետում 4 ռումբ է պայթել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։

15։17_ Իրանը հերթական անգամ հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման նախաձեռնությամբ»:

Երկրի փոխարտգործնախարար Աբբաս Արագչիի խոսքով՝ առաջին փուլի համար Իրանի ծրագիրը’

«Տարածաշրջանի երկրների [դատելով ավելի վաղ արված հայտարարություններից’ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի] կողմից գործնականորեն հետևելն է մի շարք սկզբունքների, ինչպիսիք են
. օկուպացիայի ավարտը,
.տարածքային ամբողջականության հարգումը,
.ինքնիշխանության հարգումը,
.սահմանների անձեռնմխելիության սկզբունքը,
.հումանիտար իրավունքների և փոքրամասնությունների իրավունքների հարգումը,
.քաղաքացիական անձանց և տարածքների վրա հարձակումների կանխումը»։

14։57_ Ստեփանակերտում նորից պայթյուններ են լսվում՝ 3-4 հարվածանոց շարքերով։ Օդային տագնապի ազդանշանը հնչում է արդեն մի քանի րոպե, գրում է ANNA-news-ի տեղում աշխատող թղթակիցը։

14:56_ «ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է», – հայտնում է ՊՆ խոսնակը։

14։43_ «Հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները», – հավելել է Շուշան Ստեփանյանը։

14։21_ ― Հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմիններ։

― Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ:

― Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

13։55_ «Ադրբեջանի Բարդա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը․

· 1-ին ԲԿ շտաբ
· Վերանորոգման գումարտակ
· Կապի առանձին գումարտակ
· Զենիթահրթիռային դիվիզիոն
· Տանկային բրիգադ
· Հակատանկային դիվիզիոն», – հայտնում է Պաշտպանության Բանակը։

13։38_ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ժնևում կայանալիք հանդիպումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 30-ը։

13:37_ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։ Պաշտպանական կողմի հաղորդագրությունում չի նշվում գումարի չափը։

Նշվում է, որ պաշտոնը չարաշահելու և վատնում անելու մեջ մեղադրվողին ազատել են ռազմական դրության և ամբաստանյալի առողջական
վիճակի պատճառով։

13:02_ Ադրբեջանական զինված ուժերը համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները,։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

13:00_ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2383-ով, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 29 դեպք:

Իրականացվել է 5 հազար 27 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 392 հազար 660-ի:

11։00_ ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 51 զինծառայողների անունները.

Մալինցյան Արսեն Սամվելի, ծնվ. 1973թ.
Պահեստազորային Մարության Վրեժ Արտավազդի, ծնվ. 1970թ.
Շահբազյան Արա Խաչատուրի, ծնվ. 1982թ.
Գևորգյան Գևորգ Արմենի, ծնվ. 1999թ.
Ղարիբյան Սեյրան Սրապի, ծնվ. 1998թ.
Խաչատրյան Սամվել Գևորգի, ծնվ. 1999թ.
Գասպարյան Նորիկ Արմենի, ծնվ. 1998թ.
Խաչատրյան Ջիվան Ռոբերտի, ծնվ. 1994թ.
Ծատրյան Անդրանիկ Սերժիկի, ծնվ. 1987թ.
Հովհաննիսյան Արսեն Եղիշեի, ծնվ. 1983թ.
Սերոբյան Զաքար Սուրենի, ծնվ. 1997թ.
Գրիգորյան Անդրանիկ Սերոբի, ծնվ. 1996թ.
Պահեստազորային Ռաֆայելյան Հարություն Վրեժի, ծնվ. 1992թ.
Զաքարյան Էդգար Սևակի, ծնվ. 2002թ.
Սարգսյան Ռուբիկ Արամայիսի, ծնվ. 2000թ.
Ղարիբյան Իսահակ Արթուրի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Դանիելյան Արայիկ Սարուխանի, ծնվ. 1979թ.
Պահեստազորային Մելքոնյան Գարիկ Սուրենի, ծնվ. 1991թ.
Մովսիսյան Ահարոն Անդրանիկի, ծնվ. 1989թ.
Պահեստազորային Չոբանյան Արշալույս Ալեքսանի, ծնվ. 1978թ.
Տիտիզյան Հովհաննես Լյովայի, ծնվ. 1999թ.
Մելքոնյան Հարություն Մկրտիչի, ծնվ. 2001թ.
Թովմասյան Արման Սամվելի, ծնվ. 1999թ.
Ջանոյան Աղաջան Արշալույսի, ծնվ. 2002թ.
Թորոսյան Կարեն Արայիկի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Նարեկ Ռաֆիկի, ծնվ. 2000թ.
Ֆիդանյան Գառնիկ Լենդրուշի, ծնվ. 2001թ.
Սահակյան Փայլակ Սերժիկի, ծնվ. 2000թ.
Ավետիսյան Հարություն Աշոտի, ծնվ. 2000թ.
Մարտիրոսյան Արմեն Էդգարի, ծնվ. 2001թ.
Թևոնյան Նոյ Լյովայի, ծնվ. 2001թ.
Առաքելյան Կարեն Միսակի, ծնվ. 2000թ.
Սահակյան Աղասի Տիգրանի, ծնվ. 2000թ.
Հայրապետյան Սամվել Սեդրակի, ծնվ. 2001թ.
Ասոյան Լևոն Խաչիկի, ծնվ. 2000թ.
Խաչատրյան Արման Արամի, ծնվ. 2000թ.
Աղաբաբյան Արծրուն Վասիլի, ծնվ. 1999թ.
Հարությունյան Միքայել Կորյունի, ծնվ. 2001թ.
Ալավերդյան Սամվել Վարդանի, ծնվ. 2002թ.
Հովհաննիսյան Արտյոմ Մեսրոպի, ծնվ. 2000թ.
Հարությունյան Դավիթ Սամվելի, ծնվ. 2000թ.
Խաչատրյան Մհեր Մնացականի, ծնվ. 2001թ.
Պողոսյան Գրիգոր Արթուրի, ծնվ. 2001թ.
Վարագյան Գորիս Մխիթարի, ծնվ. 2001թ.
Բաթմանյան Կարեն Կարապետի, ծնվ. 2001թ.
Սիմոնյան Արման Գևորգի, ծնվ. 2002թ.
Բեյբության Հովհաննես Սպարտակի, ծնվ. 1997թ.
Դանիելյան Մուշեղ Վարդանի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Արմեն Էդիկի, ծնվ. 2001թ.
Նահապետյան Էրիկ Դավիթի, ծնվ. 2000թ.
Սարգսյան Սերգեյ Ժորայի, ծնվ. 2001թ.

Պաշտպանության բանակը հաստատել է ընդհանուր արդեն 1119 զինծառայողներրի մահը։
Ադրբեջանական կողմը զոհերի թիվն ու տվյալները չի հրապարակում:

10:02_ ԼՂ հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է։ Տուժում է ամբողջ տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը: Մարդիկ մահանում են տագնապալի ցուցանիշներով, թվիթերում գրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեմ։

«Կողմերի հետ կապի մեջ ենք՝ հիշեցնելու միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունների մասին: Սարսափելի տեսարանները, որ տեսնում ենք, չեն կարող շարունակվել»,- գրել է ԿԽՄԿ-ն։

09:57_ «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:

Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորումը:

Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:

Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն», – ասված է ՊԲ-ի առավոտյան հաղորդագրությունում։

📍«Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։

Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում», · գրել է ԱՀ Նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

09:52_ Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 28
հոկտեմբերի 27
հոկտեմբերի 26
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27