Home / Հայաստան / «Ռազմաճակատի ո՞ր հատվածում է կռվել Ծառուկյանի ջոկատը»․ Փաշինյանի խոսնակ

«Ռազմաճակատի ո՞ր հատվածում է կռվել Ծառուկյանի ջոկատը»․ Փաշինյանի խոսնակ

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

 

00:36 ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին:

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել և միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։

Պարոն Ծառուկյանի՝ այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։
Այս թեզը նա կրկնել է նաև հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հետևաբար, հոկտեմբերի 28-ին որևէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը։

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը, կալանքից ազատվելուց հետո, հայտարարեց, թե կամավորական ջոկատ է կազմում, որ անձամբ է գլխավորելու։ Հարցազրույցում պարոն Ծառուկյանը չհայտնեց, թե ռազմաճակատի ո՞ր հատվածում է կռվել իր ջոկատը։ Փաստն այն է, որ պատերազմի տարեգրությունը նման ջոկատի գոյություն չի արձանագրել։ Գուցե խոստացված բազմամարդ ջոկատի չգոյությու՞նն է, ի վերջո, դարձել Շուշիի անկման պատճառ», – հայտարարել է Մանե Գևորգյանը։

00:22 Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ինչ-որ տարածք ներխուժած երիտասարդները ջարդուփշուր են անում այն, իսկ նրանց գործողությունները նկարողը հորդորում է «ջարդել Սորոսի գրասենյակը»։

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ից դեռ չկա որևէ արձագանք։

22:06_ 🔺Նոյեմբերի լույս 10-ի գիշերը Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրում և այլ վայրերում հակաիրավական վարքագիծ դրսևորած որոշ անձանց գործողությունների առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ։ Արդեն ճշտվել են իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ, հայտնել է Ոստիկանությունը։

🔺Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և Հայաստանի Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ձերբակալվել են 6 քաղաքացի։

🔺Արարատ Միրզոյանի վրա հարձակման «օպերացիայի» առավել ակտիվ մասնակիցներից երկուսը ձերբակալվածների ցանկում են։

Բոլոր հանցագործները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, հայտնել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

21:29_ ԱՀ Ազգային Ժողովի կուսակցությունների հայտարարությունից. Պահանջում ենք ԱՀ նախագահի հրաժարականը, որին պետք է հետեւի ճգնաժամային կառավարման արդյունավետ եւ համարժեք մարմինների ստեղծումը։

21:20_  Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցից․

– Այն աջակցությունը, որը տրամադրել է Թուրքիան Ադրբեջանին, և ռազմական տեխնիկայի այն քանակությունը, որ կուտակվել է Ադրբեջանում մանավանդ վերջին երկու ամիսների ընթացքում, մեր ռազմական գործիչների գնահատականների ուղեծրից դուրս է եղել: Այսինքն` այդ ծավալի հարձակումը կանխատեսելի չի եղել:

– Կուսակցությունների առաջարկը, որը ենթադրում էր ինչ-որ խմբի ձևավորում, որը ստանձնելու էր ռազմական գործի ղեկավարումը, դուրս է գալիս առհասարակ ԶՈՒ և Գլխավոր շտաբի պետ ունենալու տրամաբանությունից: Այսինքն՝ մեր երկիրն ունեցել է Գլխավոր շտաբի պետ, գերագույն գլխավոր հրամանատար, և ԶՈՒ-ն համապատասխանաբար գործել է՝ ըստ իրավիճակի իրենց խնդիրները լուծելու համար:

– Հավելյալ կառույցներ ստեղծելը, որոնք պետք է ղեկավարեին պրոցեսը, ո՛չ մեր հրետանու քանակն էր ավելացնելու, ո՛չ էլ պակասեցնելու էր թշնամու հրետանու և ԱԹՍ-ների քանակը:

– Գործողությունները բավականին արագ են տեղի ունեցել, մենք ունեցել ենք հարվածնեը և՛ հյուսիսից, և՛ հարավից: Հյուսիսում հիմնականում շատ փոքր հաջողություններ է ունեցել թշնամին և ստիպված կանգնել է, չնայած որ ահռելի ծավալի հարված է հասցրել, և միայն հաջողել է հարավային հատվածում, փաստացի և հետագայում բոլոր մեր խնդիրներն ավելի են խորացել՝ թշնամու այս հաջողությամբ պայմանավորված:

20:27 _ 

https://twitter.com/epressam/status/1326201553187991553

20:19 _ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Զրուցակիցները անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին։ Սարգսյանը կարևորել է հասարակական համերաշխության և ազգային համաձայնության մթնոլորտի առկայությունը համազգային նշանակության հարցերի լուծման գործընթացներում: «Հայրենիք» կուսակցության ղեկավարը ներկայացրել է իր գնահատականները և դիտարկումները, նշելով, որ կուսակցությունն ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը:

19:41 _ 

https://twitter.com/epressam/status/1326187139751698433?fbclid=IwAR1oErD3t46nkFcp284qhDyu4IF8liGhYvkIoqg76YrdUaykiMoZ8Z4psI8

19:21 _ Պահի հրամայականը. Լևոն Տեր-Պետրոսյան․ «Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։

Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի և թե՛ ողջ հայության համար։

Ուզում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և ընդհանրապես պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ ազդեցությունը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար»:

17:30_ Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում է հանրահավաք անցկացնել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Հորդորում ենք զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց, հայտարարել է Հայաստանի ոստիկանությունը։

16:07 _ Պուտին․ «Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է։ Ես մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել նախանշված փոխզիջումը և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները: Հուսով եմ, որ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների»։

14:48 _  Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձևավորել: Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու և եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար:

Վաղը՝ նոյեմբերի 11-ին, պատրաստ եմ ընդունելու ՀՀ Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին:

Այնուհետև հանդիպումների շարքը, ըստ նախատեսվածի, պատրաստ եմ շարունակելու նաև արտախորհրդարանական ուժերի հետ:

Արայիկ Հարությունյան

14:36 _ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է, որ երեկ երեկոյան Ոստիկանությունում կադրային փոփոխություններ են արվել, գրում է «Ազատությունը»։

❗️Աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը, որին կփոխարինի ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ Սևան Քոչարյանը։ Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ոստիկանության քրեական վարչության պետ Արտակ Կարապետյանը, նրան կփոխարինի Վարդան Վարդանյանը։ Կոտայքի մարզի ոստիկանապետ է նշանակվել Արթուր Զոհրաբյանը։

14:00 _ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ։

Անկարան աջակցել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությանը։ Արտգործնախարարները մտքեր են փոխանակել ձեռնարկվելիք հետագա անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։

13:27 _ ՊԲ-ն հրապարակել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների անունները․

Պահեստազորային Գրիգորյան Արտյոմ Աշոտիկի, ծնվ. 1975թ.
Պահեստազորային Աղաբեկյան Մհեր Զարմոյի, ծնվ. 1972թ.
Պահեստազորային Աբրահամյան Արմեն Անդրանիկի, ծնվ. 1973թ.
Պողոսյան Հովհաննես Գագիկի, ծնվ. 1992թ.
Հայրապետյան Գոռ Լևոնի, ծնվ. 1992թ.
Կիրակոսյան Երեմ Զավենի, ծնվ. 1992թ.
Լալայան Անդրանիկ Գրիշայի, ծնվ. 1990թ.
Բարխուդարյան Արմեն Կարենի, ծնվ. 1989թ.
Ասրյան Դավիթ Արտյուշայի, ծնվ. 1986թ.
Պահեստազորային Բրուտյան Վարուժան Ալեքսանդրի, ծնվ. 1968թ.
Գրիգորյան Արամ Էռնեստի, ծնվ. 2002թ.
Պահեստազորային Օհանյան Հրաչիկ Էրիկի, ծնվ. 1994թ.
Պահեստազորային Գրիգորյան Վարուժան Սիմոնի, ծնվ. 1979թ.
Պահեստազորային Խաչատրյան Սուքիաս Անդանիկի, ծնվ. 1983թ.
Պահեստազորային Նիկողոսյան Ջանիբեկ Դավիթի, ծնվ. 1979թ.
Պահեստազորային Սաֆարյան Մարատ Արմենի, ծնվ. 1982թ.
Պահեստազորային Հովհաննիսյան Գերասիմ Լևոշայի, ծնվ. 1974թ.
Պահեստազորային Աբրահամյան Էդուարդ Իլյիչի, ծնվ. 1967թ.
Պահեստազորային Այվազյան Վարդան Արայի, ծնվ. 1995թ.
Հովհաննիսյան Մխիթար Գրիգորիի, ծնվ. 1982թ.
Գրիգորյան Հովիկ Արսենի, ծնվ. 1996թ.
Գաբրիելյան Լեռնիկ Վլադիմիրի, ծնվ. 1990թ.
Չոբանյան Արեն Ավագի, ծնվ. 2001թ.
Ասատրյան Հովիկ Հովհաննեսի, ծնվ. 2000թ.
Պահեստազորային Դավիդյան Հովհաննես Վլադիկի, ծնվ. 1994թ.
Շաքարյան Գուրգեն Կամոյի, ծնվ. 1991թ.
Մելիքյան Հայկ Սարգսի, ծնվ. 2001թ.
Սողոմոնյան Կորյուն Կառլենի, ծնվ. 1984թ.
Համբարձումյան Հրայր Հարությունի, ծնվ. 1999թ.
Հակոբյան Ռուսլան Կարոյի, ծնվ. 1985թ.
Վահանյան Սուրեն Հարությունի, ծնվ. 1994թ.
Հակոբյան Պարույր Գրիգորի, ծնվ. 1990թ.
Կակոյան Վլադիմիր Իշխանի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Նվեր Հայկազի, ծնվ. 2000թ.
Առաքելյան Անդրանիկ Գուրգենի, ծնվ. 2001թ.
Արսենյան Նելսոն Վազգենի, ծնվ. 1988թ.
Խաչատրյան Արտակ Ավետիսի, ծնվ. 1993թ.
Ստեփանյան Հայկ Հրաչիկի, ծնվ. 1996թ.
Ապրեսյան Կարեն Արմենի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Ալբերտ Արարատի, ծնվ. 2001թ.
Բադոյան Արման Արմենի, ծնվ. 2002թ.
Սաֆարյան Մարատ Էդիկի, ծնվ. 1995թ.
Բաղրամյան Բարիս Արսենի, ծնվ. 1998թ.
Կամավորական Հարությունյան Հակոբ Վոլոդիայի, ծնվ. 1972թ.
Յաղուբյան Սարգիս Սլավիկի, ծնվ. 2001թ.
Հովսեփյան Նարեկ Գրիգորի, ծնվ. 1999թ.
Շահինյան Արմեն Գեղամի, ծնվ. 2001թ.
Շահինյան Ռուբեն Գեղամի, ծնվ. 2001թ.
Սողոմոնյան Վահան Խաժակի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Յուրի Համազասպի, ծնվ. 1995թ.
Գրիգորյան Մորիս Հակոբի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Ռոման Վագիֆի, ծնվ. 1982թ.
Միքաելյան Վալերի Արմենի, ծնվ. 1991թ.
Պահեստազորային Գևորգյան Վարդան Սեյրանի, ծնվ. 1977թ.
Կամավորական Ստեփանյան Արիստակես Հոկտեմբերի, ծնվ. 1993թ.
Պահեստազորային Գրիգորյան Անդրանիկ Գրիգորի, ծնվ. 1989թ.
Քոթանջյան Էդգար Վահագնի, ծնվ. 2001թ.
Գասպարյան Պարգև Սուրենի, ծնվ. 2001թ.
Աղաբաբյան Էդգար Իշխանի, ծնվ. 2002թ.
Ուզունյան Դավիդ Բագրատի, ծնվ. 2001թ.
Սահակյան Հայկ Հարությունի, ծնվ. 2000թ.
Ասլանյան Վազգեն Արմենի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Գևորգ Գրիգորի, ծնվ. 2000թ.
Ղամբարյան Հովհաննես Մխիթարի, ծնվ. 2000թ.
Գևորգյան Մարատ Արթուրի, ծնվ. 2000թ.
Պետրոսյան Ռոբերտ Արտյոմի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Գևորգ Ռուստամի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Սերգեյ Արտաշեսի, ծնվ. 2001թ.
Միքայելյան Էրիկ Արսենի, ծնվ. 2001թ.
Անտոնյան Սամվել Դավթի, ծնվ. 2000թ.
Ավագյան Էմմանուել Արսենի, ծնվ. 2000թ.
Սարգսյան Արմենակ Արտակի, ծնվ. 1998թ.
Ճաղարյան Արման Արտակի, ծնվ. 1999թ.
Մնացականյան Գրիգոր Գուրգենի, ծնվ. 1995թ.
Սերոբյան Կարեն Գարեգինի, ծնվ. 1981թ.
Խաչատրյան Հովհաննես Արթուրի, ծնվ. 1991թ.
Մալխասյան Արտյոմ Մելիքսեթի, ծնվ. 1982թ.
Ադյան Վահե Ավետիքի, ծնվ. 2001թ.
Մանասյան Սամվել Համլետի, ծնվ. 2001թ.
Փարսոյան Արմեն Արտակի, ծնվ. 2001թ.
Կամավորական Բադիկյան Վահագն Ժորայի ծնվ. 1969թ.

13:26 _ Գայանե Այվազյանի ֆեյսբուքից․

— Ես սատարում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հաշտության պայմանագիրը ստորագրելու համար։

Ցավոք, այն, ինչ կարելի էր անել խաղաղ և արժանապատիվ ճանապարհով, արվեց պատերազմի և զոհերի գնով։ Նիկոլին դրան դրդեցին իր համակիրները, որ Հայաստանի 20 տարվա հանցագործ իշխանությունների կերցրած ստերի զոհերն էին։ Ինչքան էլ ատում էին վերջիններիս, բայց Ղարաբաղի հարցում նրանց քաղաքական վկաներն էին։ Հուսամ, որ գոնե հիմա կունենան բավարար կամք վերամտածելու իրենց հայացքները և կանխելու այս գլխակերների տեռորը։

Ինչևէ, եթե անգամ ռևանշ լինի, նրանք շանսատակ են լինելու և հեռանան իշխանությունից շատ շուտ։ Որևէ մեկին թող չթվա, թե Հայաստանում երբևէ եղել է կամ կգա իշխանության մի ուժ, որ կպահեր 7 շրջանը։ Այսքան տարի այդ տարածքները նրանք ոչ թե պահել են, այլ օկուպացրել են ոչ լեգիտիմ ձևով` դրա դիմաց ամբողջ երկիրը ծախելով և հասարակությանը աղքատության ու մահվան դուռը հասցնելով։ Մարդկանց էլ ստեր են կերցրել, թե հող են պահում։

Պայմանագիրը կհաստատի խաղաղություն, որը վարկաբեկված է Հայաստանում։ Բայց այն կսիրեն նույնիսկ նրա վրա քար շպրտողները։

Հայաստանը բռնում է պետական ինքնուրույնության ճանապարհը, ինչի մասին երազում են շատերը Հայաստանում։ Սկսվում է հարևանների հետ հարաբերությունների հաստատման փուլը. դա ունենալու է միայն դրական հետևանքներ։

Պատերազմում հաղթողներ չկան։ Խաղաղության պայմանագիրը ունի ահռելի դրական նշանակություն։ Ղարաբաղը մերն է` հայերինը, ադրբեջանցիներինը և բոլոր հավանական ու անհավանական ղարաբաղցիներինը։ Ուրախ եմ բոլոր ողջ մնացածների համար։ Սգում եմ զոհվածների մահը. նրանք դարձան հայրերի հիմարության զոհը, բայց հաստատեցին խաղաղությունը։ Նրանք հեղափոխության մեծ-մեծ մարտիկներն են։

12:12 _ Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում։

Շուշան Ստեփանյան

11:44 _«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ղարաբաղում ծավալվելիք խաղաղապահական կենտրոնում գործելու են նաև թուրք զինվորականներ, չի համապատասխանում իրականանությանը», — Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյան

11:32 _ Արայիկ Հարությունյանի տեսաուղերձից՝ շարունակությունը

— Զորքի բարոյահոգեբանական վիճակը շատ լավ չէր, ինչ-որ տեղ՝ ծայրահեղ վատ․․․ Զորքը թութքով, դեզինտերիայով, Covid-ով հյուծված վիճակում՝ 43 օր գտնվել է առաջնագծում, ու չունեինք հնարավորություն փոխելու, հանգստանալու, բուժելու:

🔺 Ամեն օր մարտական գործողությունների մեջ։ Ամեն օր՝ զոհեր, վիրավորներ, հրետանակոծություն․․․

— Մենք Ադրբեջանի դեմ չենք կռվել․․․ Թուրքիայի զինվորների մասնակցությունը ևս եղել է, ահաբեկիչների, վարձկանների տարբեր երկրներից:

— Աշխարհի ամենահերոս տղերքն են եղել հատկապես մեր ժամկետային զինծառայողները: ․․․ Ստիպված էինք [գնալ այս որոշման], որ այդ նույն ժամկետային զինվորների կյանքը խնայեինք, փրկեինք:

🔺 Վիճում էին՝ Շուշին մեր ձեռքում է, թե չէ։ Բայց Շուշիում մենք հիմնական վերահսկողությունը կորցրել ենք նոյեմբերի 5-ից, ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից:

🔺 Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ։ Որ անհնարին էր արդեն կռվել եղած ռեսուրսներով` մարդկային և զինտեխնիկայի, որ կային:

— Կողմ էի [ստորագրված որոշմանը], որովհետև հուսահատված չէի. եթե հուսահատված լինեի, կմտածեի շարունակել կռիվը կյանքի գնով՝ հասկանալով, որ պարտվելու ու կորցնելու ենք Արցախը․․․

11:24 _ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի տեսաուղերձից․

🔺 Նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ:

🔺 Այն որոշումը, որը կայացվել է երեկ… չգիտեմ՝ պատմությունն ինչպիսի գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել:

🔺 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից… և ամենագլխավորը՝ Շուշին։

🔺 Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա։

🔺 Եթե այդ տեմպերով մարտական գործողությունները շարունակվեին, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր… այս 43 օրվա ընթացքում հերոսաբար պայքարող մանավանդ մեր ժամկետային զինվորների մասով։

🔺 Կարծես՝ մի քանի օր մեզ հաջողվեց պաշտպանվել մեր հակաօդային ուժերի առումով ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդը հնարավորություն ունեցավ նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել միայն երեկ՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում։ Մարտունու շրջանում․․․

🔺 Ինչո՞ւ չհաջողվեց։ Մենք բոլորս պատասխան ենք տալու։ Մենք գիտեինք, որ մեր ՊԲ-ն այդ կարիքն ուներ, այդ խնդիրը կար: Բոլորս, ովքեր զբաղեցրել ենք պաշտոններ վերջին տասնամյակներում:

10:58 _ Փաշինյան. Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք եւ այլ իրեր։ Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»:

10:46 _ Երանի երեկ այդպես էլ չարթնանայի, գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

07:21 _ «Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն։ Դա միայն ավելացնում է լարվածությունը», – գրել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը:

07:12 _ Գլխավոր շտաբի պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, հայտնել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

 

―――――――

Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

նոյեմբերի 9

նոյեմբերի 6

նոյեմբերի 5
նոյեմբերի 4
նոյեմբերի 3
նոյեմբերի 2
նոյեմբերի 1
հոկտեմբերի 31
հոկտեմբերի 30
հոկտեմբերի 29
հոկտեմբերի 28
հոկտեմբերի 27
հոկտեմբերի 26
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27